Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը Պետրոս Դուրյանի բանաստեղծության հիման վրա երգ է հրապարակել

Armenpress 11:21, 24 Հունվար, 2022

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է հրապարակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին:

Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով զինվորական պարտականությունը: «Տրտունջք» ստեղծագործությունը վաղամեռիկ բանաստեղծի՝ Պետրոս Դուրյանի ամենանշանավոր գործերից է, որի յուրաքանչյուր տող արտահայտում է հեղինակի անհուն հառաչանքը: Այն Դուրյանի հրաժեշտի խոսքն է, որով նա թշվառ հոգիների անլսելի, ողբալի ձայնը լսելի է դարձնում բանաստեղծական տպավորիչ մեկնաբանություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am