Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 814 դեպք. մահացել է 2 բուժառու

Armenpress 11:11, 23 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 351 հազար 711 դեպք, որից 334 հազար 218-ը`առողջացման, 8028-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 7 942 բուժառու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 5 121 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 814 նոր դեպք, առողջացել է 109 քաղաքացի, մահացել է 2-ը։:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 674 հազար 913-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am