Ադրբեջանի ՊՍԾ զինծառայողը ինքնասպանություն է գործել Բաքվի հոսպիտալում

Armenpress 17:45, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի հոսպիտալում ինքնասպանություն է գործել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ինքնասպանություն գործած զինվորը Բինաքեդի շրջանից 2021 թ. հոկտեմբերին պետական սահմանապահ ծառայության զորքեր զորակոչված Ռամիզ Ռզագուլիև Հագանօղլուն է, որը Բաքվի ՊՍԾ զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել հունվարի 22-ին հոգեբանական խնդիրների պատճառով: Ժամը 11-ի սահմաններում նա խուսափել է բուժզննումից, բարձրացել է վերևի հարկ և պատուհանից նետվել ցած: Դեպքի առթիվ Բաքվի զինվորական դատախազությունը գործ է հարուցել քրեական օրենսգրքի՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am