1000х90.jpg (78 KB)

N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Armenpress 21:49, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 21-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հրամանատարությունը ստուգել է զինծառայողների պատրաստությունը, անձնակազմին հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ցուցումներ տվել մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am