Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 628 դեպք. մահվան դեպք չի գրանցվել

Armenpress 11:06, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 հազար 957 դեպք, որից 333 հազար 982-ը`առողջացած, 8026-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6430 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 3605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք, առողջացել է 125 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 663 հազար 980-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am