Տոյվո Կլաարը տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Armenpress 17:39, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնի հետ տարածաշրջանային այցի շրջանակներում կլինի Հայաստանում և Ադրբեջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոյվո Կլաարն այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

«Բրյուսելյան հանդիպումների արդյունքներով հաճելի է Իզաբել Դյումոնի և գործընկերներիս հետ համատեղ այցով վերադառնալ տարածաշրջան: Անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպման Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ առաջիկա օրերին»,-նշել է Տոյվո Կլաարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am