Շվեդիայում երկարաձգել են կորոնավիրուսի դեմ միջոցները խստացնող օրենքի ժամկետը

Armenpress 21:05, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանը մինչև մայիսի 31-ը երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված օրենքը, որը թույլ է տալիս կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որոնք կկանխեն վարակի տարածումը:  Դրա շրջանակում, կառավարությունը կարող է արգելել մարդաշատ հավաքների ու միջոցառումների անցկացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ժամանակավորապես կարող են արգելվել նաև հանրության համար բաց սպորտային ու մշակութային հաստատությունները, առևտրային կենտրոնները, հասարակական տրանսպորտը, այդ թվում և ներքին ավիափոխադրումները: Կանոնները խախտողները կտուգանվեն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am