Իրանի նախագահը Պուտինի հետ հանդիպումից հետո նամազ է արել Կրեմլի պալատում

Armenpress 19:36, 19 Հունվար, 2022

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտից հետո Կրեմլի պալատում երեկոյան նամազ է իրականացրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Tansim գործակալությունը՝ հրապարակելով նախագահի լուսանկարը:

Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հունվարի 19-ին առաջին անգամ այցելել է Ռուսաստան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին կարևորել է Ռաիսիի այցը՝ նշելով, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am