1000х90.jpg (78 KB)

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը

Armenpress 19:15, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը մահացել է լեռնադահուկային պատահարի հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

«Դերասան Գասպար Ուլելը մահացել է 37 տարեկանում»,- ասվում է հրապարակման մեջ:

Դերասանի ընտանիքն ու նրա գործակալը հայտնել են, որ նա գլխի վնասվածք է ստացել ֆրանսիական Սավոյ շրջանում դահուկներով սահելիս, ինչից հետո ուղղաթիռով նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ դերասանը բախվել է մեկ այլ դահուկորդի հետ, ինչից հետո գանգուղեղային վնասվածք է ստացել:

Գասպար Ուլելը հայտնի է «Hannibal Rising», «Saint Laurent», «A Very Long Engagement» ֆիլմերում իր դերերով: 2005 և 2017 թվականներին նա Ֆրանսիայի ազգային «Կեսար» կինոփառատոնի մրցանակակիր է դարձել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am