1000х90.jpg (78 KB)

Նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց. Միրզոյան

Armenpress 17:06, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կոնկրետ ամսաթվով և վայրով այս պահին նախատեսված չէ, նախատեսված է համանախագահների տարածաշրջանային այց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սարգիս Խանդանյանի հարցին, թե արդյոք առաջիկայում օրակարգում կա համանախագահության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում:

«Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով հանդիպում՝ դեռևս կոնկրետ ամսաթվով, վայրով նախատեսված չէ: Այս պահին կա նախատեսված Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը նկատեց, որ այդ հարցը վաղուց արդեն քննարկվում, բայց պարբերաբար հետաձգվում է: «Պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը»,- նշեց Միրզոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am