Մի քանի հազար բաժանորդ առանց գազի է մնացել Վրաստանի արեւմուտքում

Armenpress 15:24, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քութայիսում, որը մեծությամբ երկրորդ քաղաքն Է Վրաստանում, շուրջ 7 հազար բաժանորդներ մնացել են առանց բնական գազի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առաջին ալիքը:

Գազի մատակարարումն ընդհատվել Էր նախօրյակին: SOCAR Georgia Gas գազաբաշխիչ ընկերության մասնաճյուղի կառավարիչ Թեմուր Խվինգիայի տեղեկատվության համաձայն, բնական գազի մատակարարման դադարեցման պատճառը դարձել Է վթարի դեպքը, որը տեղի Է ունեցել «Վրաստանի գազի փոխադրման ընկերությունում»:

Խվինգիայի խոսքով՝ խնդիրն արդեն լուծվել Է եւ բնական գազի մատակարարումը կվերսկսվի փուլ առ փուլ՝ օրվա ընթացքում: Ընկերության տեղեկատվության համաձայն, մինչեւ օրվա վերջը Քութայիս քաղաքի բոլոր բաժանորդները կստանան բնական գազ, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am