Լավրովը և Բլինքենը կարող են հանդիպել մոտ ժամանակներում

Armenpress 20:59, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մոտ ժամանակներում կարող են հանդիպել Եվրոպայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Լավրով-Բլինքեն հանդիպումը նախապատրաստման ակտիվ փուլում է:

Ավելի վաղ ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել էին երկրների միջև անվտանգության երաշխիքներին և հետագա շփումներին վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am