COVID-19. Թեստավորման դրական պատասխան ունեցողների մեծ մասը պատվաստված չէ

Armenpress 14:19, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցող անձանց մեծ մասը պատվաստված չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց, հունվարի 16-ի դրությամբ 4 420 դրական թեստավորվածների 84,1%-ը պատվաստված չէ:

Ինչ վերաբերում է հոսպիտալացումներին, ապա 654 հոսպիտալացվածների 93,1%-ը պատվաստված չէ: Նախարարության տվյալներով 26 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 92,3%-ը ևս պատվաստված չէ:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: Հասանելի է նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am