Հայաստանը մասնակցել է ՖԻՖԱ-ի The Best քվեարկությանը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունվարի 17-ին հայտնի կդառնան ՖԻՖԱ-ի The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:
Խոակին Կապառոս
Լավագույն ֆուտբոլիստ
ՌոբերտԼևանդովսկի Քարիմ Բենզեմա Էրլինգ ՀոլանդԼավագույն մարզիչ
Թոմաս Թուխել Հանս-Դիտեր Ֆլիկ Անտոնիո ԿոնտեԼավագույն դարպասապահ
Ջանլուիջի Դոնարումա Էլիսոն Բեքեր Էդուար Մենդի
Հենրիխ Մխիթարյան
Լավագույն ֆուտբոլիստ
Լիոնել Մեսսի Ժորժինյո Ռոբերտ ԼևանդովսկիԼավագույն մարզիչ
Թոմաս Տուխել Ռոբերտո Մանչինի Հանս-Դիտեր ՖլիկԼավագույն դարպասապահ
Ջանլուիջի Դոնարումա Էդուար Մենդի Մանուել Նոյեր
Արմեն Սանամյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
Սեմ Քեր Լյուսի Բրոնզ Պերնիյ ՀարդերԼավագույն մարզիչ
Էմմա Հայես Լուիս Կորտես Սարինա ՎիգմանԼավագույն դարպասապահ
Ալիսա Նայհեր Հեդվիգ Լիդհալ Քրիստիան Էնդլեր
Օլգա Օսիպյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
Սեմ Քեր Լյուսի Բրոնզ Պերնիլ ՀարդերԼավագույն մարզիչ
Էմմա Հայես Լուիս Կորտես Սարինա ՎիգմանԼավագույն դարպասապահ
Ալիսա Նայհեր Հեդվիգ Լիդհալ Քրիստիան Էնդլեր