Բեռնատար գնացքը Չինաստանից ԿԺԴՀ է ժամանել 2020 թվականից ի վեր առաջին անգամ

Armenpress 11:18, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Դանդուն քաղաքից բեռնտար գնացքը հունվարի 17-ին՝ 2020 թվականից ի վեր առաջին անգամ կամրջով կտրել-անցել Է Յալուցզյան (Ամնոկկան) սահմանային գետը եւ ժամանել ԿԺԴՀ, որը կորոնավիրուսով վարակման սպառնալիքի պատճառով ավելի վաղ փակել Էր ցամաքային հաղորդակցությունը հարեւան երկրների հետ: Այդ գծով երկաթուղային երթեւեկությունը հունվարի 18-ից կիրականացվի ամեն օր, հաղորդել Է Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով չինական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցամաքային սահմանները փակելուց հետո Փենյանը ՉԺՀ-ի հետ առեւտուր Էր վարում սոսկ ծովով եւ սահմանափակ չափերով: Չինաստանին Է բաժին ընկնում ԿԺԴՀ-ի ապրանաքաշրջանառության ավելի քան 90 տոկոսը: Ուստի երկաթուղային հաղորդակության դադարեցումն Էական վնաս Է հասցրել երկրի տնտեսությանը: Դանդուն քաղաքից երկաթուղային մայրուղին ԿԺԴՀ-ի եւ Չինաստանի միջեւ ապրանքների ցամաքային փոխադրման ամենակարեւոր ուղին Է:

2021 թվականի առաջին 11 ամսում երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ կրճատվել Է ավելի քան 10 տոկոսով: Դրամական արտահայտությամբ այն կազմել Է մոտավորապես 267,2 միլիոն դոլար, նշում Է Կիոդոն՝ վկայակոչելով ՉԺՀ-ի վիճակագրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am