1000х90.jpg (78 KB)

Չինաստանը հաջողությամբ կատարել է 2022 թվականին առաջին տիեզերական թռիչքը

Armenpress 11:00, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հունվարի 17-ին հաջողությամբ իրականացրել Է այս տարի առաջին տիեզերական թռիչքը. ուղեծիր Է դուրս բերվել «Շիյան-13» արբանյակը, որը նախատեսված Է շուրջերկրյա տիեզերական տարածության ուսումնասիրման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Տիեզերագիտության եւ տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:

Արբանյակով «Չանչժեն-2D» հրթիռի արձակումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 10:35-ին (Երեւանի ժամանակով 06:35-ին) երկրի Շանսի հյուսիսային նահանգի «Տայյուան» տիեզերակայանից: Արձակումից որոշ ժամանակ անց արբանյակը հաջողությամբ դուրս Է եկել նախապես տրված ուղեծիր:

«Չանչժեն» շարքի կրող-հրթիռի համար սա արդեն 406-րդ արձակումն Է: 2021 թվականին Չինաստանը նոր ազգային ռեկորդ սահմանեց մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով, դրանց թիվն անցյալ տարի հասել Է 55-ի:

39 մեկնարկներից նախորդ ռեկորդը գրանցվել Է 2018 թվականին եւ կրկնվել 2020 թվականին:

Մինչդեռ մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով բացարձակ ռեկորդակիրը Խորհրդային Միությունն Է՝ 1982 թվականին՝ 108, երկրորդ տեղում ԱՄՆ-ն Է՝ 1966 թվականին՝ 77 մեկնարկով: Ռուսաստանի արդի պատմության մեջ նման ռեկորդը հավասար Է 1992 թվականին իրականացված 55 արձակումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am