1000х90.jpg (78 KB)

Շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է

Armenpress 21:53, 16 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացան հերթական տուրերի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնության 5-րդ տուրում հաղթանակներ տարան Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը: 3,5 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է:

Կանանց մրցաշարում հաղթանակներ տոնեցին Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Մարիամ Ավետիսյանը: Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Սուսաննա Գաբոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am