Առաջնության վարկանիշն ամենաբարձրն էր մինչ այս մեր երկրում կայացածների շարքում. Գագիկ Սարգսյան

Armenpress 18:26, 16 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի առաջնությունն այս տարիամենաբարձր վարկանիշն է ունեցել նախորդ տարիների համեմատ:

«Այս տարվա դրական կողմերից մեկն այն էր, որ առաջնությանը մասնակցում էին ՌուսաստանիԴաշնության մի քանի ներկայացուցիչներ: Երկրորդ մեծ ձեռքբերում են ֆեդերացիայի համար 2016 թվականից ի վեր: Աշոցքում անցկացված առաջնության վարկանիշն ամենաբարձրն էր մինչ այս մեր երկրում կայացածների շարքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցումասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` այս տարվա առաջնությունում բարձր էր մրցակցությունը,քանի որ առաջնությունը բաց էր և մասնակիցներ կային Ռուսաստանից , որոնք գրեթե նույնմակարդակի էին հայերի հետ:

«Մեր նպատակն այս տարի Օլիմպիական խաղերում մեկն է` քայլ առաջ, մեկ այլ առաջ, ինչը որէինք նախորդ Խաղերում: Մենք փորձելու ենք բարձրացնել մեր մարզիկների վարկանիշն ուառաջնային էինք համարում առավել շատ քվոտաներ վաստակելը»,-շեշտեց Սարգսյանը:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am