1000х90.jpg (78 KB)

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան

Armenpress 12:55, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան:

«Ամենայն հավանականությամբ փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվա այցը ԵԱՀԿ գործող նախագահի համար սովորական ընթացակարգ է, դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանն այս կազմակերպության ամենակարևոր անդամ երկրներից է»,- ասել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am