Բրազիլիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ 5-11 տարեկան երեխաների պատվաստումը

Armenpress 12:28, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում հունվարի 14-ից սկսել է 5-11 տարեկան երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է CNN Brasil-ը՝ տեղեկացնելով, որ ութամյա մի տղա երկրում առաջին երեխան է եղել, ում պատվաստել են:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով թերհավատորեն է մոտենում պատվաստումներին, հայտարարել էր, ոչ իր անչափահաս աղջիկը չի պատվաստվելու կորոնավիրուսի դեմ: Ինքը՝ Բոլսոնարուն ևս պատվաստված չէ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am