Արգենտինայի Սենատը ենթարկվել է հաքերային հարձակման

Armenpress 11:31, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը հաքերային հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Սենատի մամուլի ծառայությունը:

Հաքերները կարողացել են ստանալ միայն այն տեղեկատվությունը, որն արդեն իսկ ընդհանուր հասանելիություն ուներ: Ներկա պահին տեղեկատվության մեծ մասը վերականգնված է:

Սենատի մամուլի ծառայությունից հայտնել են, որ վերջին շրջանում նմանօրինակ տարբեր հարձակումներ են տեղի ունեցել տարբեր պետական մարմինների, դատական իշխանությունների ու խոշոր ընկերությունների վրա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am