Գավառ խոշորացված համայնքում նշանակվել են վարչական ղեկավարները

Armenpress 11:07, 15 Հունվար, 2022

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի համապատասխան կարգադրությամբ արդեն նշանակվել են համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,   

Նորատուսում վարչական ղեկավար է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը, Գեղարքունիքում՝ Պարգեւ Ոսկանյանը, Լանջաղբյուրում՝ Վազգեն Նավոյանը, Գանձակում՝ Գոռ Հակոբյանը, Ծաղկաշենում՝ Գվիդոն Խաչատրյանը, Կարմիրգյուղում՝ Արայիկ Հոդաբաշյանը, Հայրավանքում՝ Սեւան Բադոյանը, Բերդկունքում՝ Լեւոն Հովհաննիսյանը: Սարուխան, Ծովազարդ, Լճափ վարչական շրջաններում շարունակելու են պաշտոնավարել համայնքների նախկին ղեկավարներ Լյովա Աբրահամյանը, Արամայիս Ենգոյանը եւ Արսեն Հովսեփյանը:

Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Գրիգոր Բոշյանն ու Արտուշ Ասլանյանն  այցելել են Գավառ համայնքի վարչական շրջաններ եւ աշխատակազմերին ու համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներին ներկայացրել  վարչական ղեկավարներին:

Խոսրով Խլղաթյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am