Հայաստանում ստեղծվել է փոքր և միջին ջրամբարների կառուցման հարցով աշխատանքային խումբ

Armenpress 20:54, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Հայաստանում փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից: Վարչապետը նաև հաստատել է դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Արտաշես Թումանյանը:

Վարչապետը աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարել է եռամսյա պարբերականությամբ իրեն ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am