Գեղարքունիքի մարզպետը և իր օգնականը կմեկնեն Օմսկ

Armenpress 20:32, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և մարզպետի օգնական Մանանա Գալստյանը կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաք` Գեղարքունիքի մարզպետարանի Օմսկի մարզի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրից բխող հետագա ռազմավարական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից: Մարզպետը և իր օգնականը կհանդիպեն նաև հայ համայնքի հետ:

Կարեն Սարգսյանը և Մանանա Գալստյանը այնտեղ կգտնվեն հունվարի 19-21-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am