Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է դատավորների միության նախագահ

Armenpress 20:11, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավորների միության նախագահ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  դատավորների ընդհանուր ժողովից հետո մեկնարկել էր դատավորների միության ժողովը, որի օրակարգում երկու հարց էր՝ միության նախագահի և երկու տեղակալների ընտրությունը։ Դատավորների միության նախագահի պաշտոնում առաջադրվել էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Լրատվամիջոցները նշում են, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ստացել է 139 ձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը՝ 44: Միության ընտրություններին մասնակցել են 189 դատավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am