1000х90.jpg (78 KB)

ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և այլ երկրների դեսպանների հետ

Armenpress 19:48, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հունվարի 14-ին հանդիպել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի,Ուզբեկստանի և Ադրբեջանի դեսպաննների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկացվել է հունվարի 9-13-ը Ժնևում, Բրյուսելում եւ Վիեննայում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի Դաշնության՝ անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման հարցերի շուրջ կայացած խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև այս թեմայի քննարկումը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am