Ֆինլանդիան չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին

Armenpress 19:21, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրն իր քաղաքականության շրջանակներում չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հաավիստոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:

«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի հետ չի քննարկում կազմակերպության անդամ դառնալը, և երկիրն ապագայում նման նախագիծ չունի: Ֆինլանդիայի անվտանգության քաղաքականությունը մնում է անփոփոխ», - ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարը Ֆրանսիայում Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am