1000х90.jpg (78 KB)

ՌԴ-ն հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի օգտին. Լավրով

Armenpress 14:47, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի օգտին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս հարցը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանային խնդիրներին, սա երկկողմանի հարց է, որն արդեն մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք սկսել»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ըստ նրա` Մոսկվան առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով եւ հանդես գալ որպես խորհրդատու ՝ հաշվի առնելով, որ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբը և մյուս կառույցները քարտեզներ ունեն, որտեղ արտացոլված են երկրների միջեւ սահմանները եւ դրանց փոփոխությունները: «Նախօրեին այդ հարցով շփվել եմ իմ հայ գործընկերոջ հետ: Կա համապատասխան առաջարկ, որովհետև հանձնաժողով ստեղծելու դեպքում պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններում է այն ստեղծվելու: Կան տարաձայնություններ, սակայն մեր դիրքորոշումը պարզ է` անհրաժեշտ է նստել և հանձնաժողովի ստեղծման շրջանակում լուծել այն հարցերը, որոնք մնում են ոչ համաձայնեցված»,- ասաց Լավրովը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am