Ավելի քան 1 կմ տրամագծով աստղակերպը հունվարի 18-ին կթռչի Երկրագնդի մոտով

Armenpress 13:08, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7482 (1994 PC1) աստղակերպը, որի տրամագիծը կազմում Է շուրջ 1,1 կիլոմետր, հունվարի 18-ին կթռչի Երկիր մոլորակի մոտով: Դա հետեւում Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA)՝ հունվարի 13-ին հրապարակված տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամենամոտ հեռավորությունը, որով աստղակերպը կմոտենա Երկրին, կկազմի շուրջ 2 միլիոն կիլոմետր, այն կթռչի ժամում ավելի քան 70 հազար կիլոմետր արագությամբ: Չնայած որ ամենաառավելագույն մոտեցմամբ աստղակերպը կգտնվի այնպիսի հեռավորության վրա, որը մի քանի անգամ գերազանցում Է Երկրից մինչեւ Լուսին հեռավորությունը, եւ բախման որեւիցե իրական սպառոնալիք չկա, NASA-ի մասնագետները նման տիեզերական օբյեկտները գնահատում են որպես «պոտենցիալ վտանգավոր»:

7482 (1994 PC1) աստղակերպը հայտնաբերել Է շոտլանդացի աստղագետ Ռոբերտ Մաքնոթը 1994 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am