Ավստրալիայի իշխանությունները Նովակ Ջոկովիչին արտաքսելու և նրա մուտքը 3 տարով արգելելու որոշում են ընդունել

Armenpress 12:20, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքը որոշում Է ընդունել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի վիզան չեղարկելու եւ նրան երկրից արտաքսելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված Է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հունվարի 14-ին:

Գերատեսչության ղեկավարի որոշմամբ՝ մարզիկի վիզան կրկին անվավեր Է համարվել, եւ նա ստիպված կլինի շուտով հեռանալու երկրից: Բացի դրանից, Ջոկովիչին երեք տարով կարգելվի մուտքն Ավստրալիայի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am