Լուկաշենկոն անթույլատրելի է համարում Ղազախստանում տեղակայված խաղաղապահներին որպես օկուպանտ ներկայացնելը

Armenpress 12:46, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ չի կարելի թույլ տալ, որ տեղեկատվական դաշտում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի տեղակայումը Ղազախստանում ներկայացվի որպես օկուպացիա:

«Մենք տեսնում ենք, որ նման փորձեր արդեն ձեռնարկվել են. մենք օկուպանտ չենք, մենք սեփական ցանկությամբ չենք եկել այնտեղ։ Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, ով պատասխանատու է այդ հսկայական երկրի համար», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Լուկաշենկոն:

Նա ընդգծեց, որ խաղաղապահ զորակազմը ցուցաբերել է այն աջակցությունը, որի մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am