Sony-ն ստորաբաժանում կստեղծի էլեկտրամոբիլների ոլորտում

Armenpress 17:29, 5 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Sony Corp.-ը Էլեկտրամոբիլների համար տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող նոր ստորաբաժանում ստեղծելու մասին Է ազդարարել սպառողական Էլեկտրոնիկայի, ռոբոտատեխնիկայի եւ շարժակման տեխնոլոգիաների խոշորագույն միջազգային CES-2022 ցուցահանդեսի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպասվում Է, որ նոր ստորաբաժանումը, ստանալով Sony Mobility անվանումը, աշխատանքը կսկսի 2022 թվականի գարնանը: Բացի այդ, ընկերությունը ներկայացրել Է երկրորդ Էլեկտրամոբիլի նախատիպը. այն դարձել Է յոթտեղանոց VISION-S 02 արտաճանապարհային ավտոմեքենան:

Անցյալ տարի, նույնպես CES ցուցահանդեսում, Sony-ն ցուցադրել Է իր առաջին կոնցեպտ-քառ-սեդանը, որն աշխատում Է VISION-S 01 Էլեկտրաշարժաբերով: Առայժմ պարզ չԷ, թե Sony-ն արդյոք կսկսի իր ավտոմոբիլների զանգվածային արտադրությունը, գրում Է MarketWatch-ը:

Դրա հետ մեկտեղ ընկերության ղեկավար Կենյիտիրո Յոսիդան ասել Է, որ Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրողը «քննարկում Է Sony-ի Էլեկտրամոբիլների առեւտրային գործարկման հնարավորությունը»: Sony-ի բաժնետոմսերի գինը հունվարի 5-ին 3,7 տոկոսով կտրուկ բարձրացել Է Տոկիոյի սակարանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am