ՌԴ խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակը. Վլադիմիր Պուտին

Armenpress 15:10, 21 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ Պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում: Մեծամասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, իրականացվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները, պահպանվել են պատմության եւ մշակույթի հուշարձանները»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին ՝ պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am