1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի չինական, վրացական և թուրքական որոշ ընկերությունների նկատմամբ

Armenpress 19:20, 16 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կկիրառի պատժամիջոցներ չինական, վրացական և թուրքական որոշ ընկերությունների նկատմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերին հակասող գործողությունների  համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  հաղորդել է ԱՄՆ առևտրի նախարարությունը:

«Այդ 37 կազմակերպությունները ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվել են որպես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության շահերին հակասող», - ասվում է առևտրի նախարարության փաստաթղթում, որը կհրապարակվի ուրբաթ օրը դաշնային ռեգիստրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am