Պատանեկան oլիմպիական խաղերը 2024 թվականին կանցկացվեն Հարավային Կորեայում  

Armenpress 10:07, 10 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը  հաստատել է 2024 թ. ձմեռային Պատանեկան  չորրորդ Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետներն ու վայրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այդ ստուգատեսը տեղի կունենա Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում՝  2024թ.  հունվարի 19-ից փետրվարի 1-ը։

Միջոցառումը  հիմնվելու է Փհենչհանում 2018թ.  կայացած ձմեռային Օլիմպիական խաղերի ժառանգության վրա: Պատանի օլիմպիականների մրցումները կանցկացվեն չորս վայրում:  

Նախորդ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2020 թ. Շվեյցարիայի Լոզան քաղաքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am