1000х90.jpg (78 KB)

10 լավագույն մարզիկների ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին    

Armenpress 11:01, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում ներառված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի ընտրության կարգը:

«Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2021 թվականի դեկտեմբերի 9-19-ը (մինչև ժամը 23:59-ը): Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության www.escs.am պաշտոնական կայքում տեղադրված՝ մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով դասավորված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 5009 համարին:

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am