Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի առաջիկա խաղին  

Armenpress 10:32, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայում «գայլերի» առաջիկա հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանգստի հնարավորություն է տվել Հենրիխ Մխիթարյանին և մայրաքաղաքային թիմի ևս երկու ֆուտբոլիստի` Ռուի Պատրիսիուսին և Քրիս Սմոլինգին:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում կմրցի Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ: «Գայլերը» C խմբում դեռևս երկրորդն են և ունեն 10 միավոր: 11 միավոր ունի «Գլինտ»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am