Բլինկենը դեկտեմբերի 10-17-ը կայցելի Մեծ Բրիտանիա և Հարավարևելյան Ասիայի երկրներ

Armenpress 20:07, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղարը դեկտեմբերի 10-17-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Ինդոնեզիա, Մալայզիա և Թաիլանդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է պետդեպի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, Բլինկենը դեկտեմբերի 10-12-ը Լիվերպուլում կմասնակցի G7-ի նախարարական հանդիպմանը, որտեղ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, այդ թվում և «աշխարհաքաղաքականությունը և անվտանգության ոլորտը»:

Դեկտեմբերի 13-16-ը Հարավարևելյան Ասիայի երկրներում Բլինկենը կքննարկի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև իրադրությունը Մյանմայում:

Արդեն դեկտեմբերի 17-ին իր շրջագայությունը Բլինկենը կեզրափակի ԱՄՆ Հավայի նահանգում, որտեղ կհանդիպի ԱՄՆ  զինված ուժերի Հնդկական-խաղաղօվկիանոսյան հրամանատարության հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am