Սեյրան Օհանյանը սպասում է իշխանության արձագանքին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ կապված

Armenpress 10:56, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդրադարձավ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ շենքում տեղի է ունեցել «հերթական խուլիգանությունը»:

Պատգամավորի ընդգծեց՝ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքը չի մոռացվելու։

«Սպասում ենք իշխանության արձագանքին»,- եզրափակեց Օհանյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Պատգամավորը պնդել է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։

Դատախազությունը ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Հրապարակումները ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am