1000х90.jpg (78 KB)

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում լսում անցկացնել

Armenpress 10:17, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով լսում անցկացնել՝ հրավիրելով ինչպես գերիների, անհետ կորած համարվող անձանց հարազատներին, այնպես էլ պատկան մարմինների ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը, ԱԺ շենքի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին, արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև հարազատների ներկայացուցիչներին՝ հնչեցվող հարցերին պատասխաններ տալու համար»,-ասաց Մինասյանը:

Պատգամավորը նշեց՝ հայրենակիցները բազմաթիվ հարցեր են հնչեցնում, և հիմա դա շատ իրական հնարավորություն է, որ այստեղ բոլոր հարցերին պատասխաններ տրվեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am