Երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում դեռ անելիքներ կան. ՀՀ փոխվարչապետ  

Armenpress 14:01, 7 Դեկտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 7  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում դեռ անելիքներ կան:

Ինչպես թոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Գյումրի կատարած այցի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: «Ցավոք, աղետալի երկրաշարժի հետևանքները դեռ չեն վերացել, բայց պետք է նշեմ, որ վերջին տարիներին Շիրակի ու Լոռու մարզերում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ աշխատանքներ են տարվել անօթևանների խնդրի լուծման հետ կապված: Նախատեսված է, որ 2022 թվականին դրանք ունենալու են շարունակական բնույթ: Խնդրի լուծման համար հաջորդ գործիքը սուբվենցիոն ծրագրերն են՝ Շիրակի մարզում այս երեք տարիների ընթացքում իրականացվել են նմանատիպ ծրագրեր՝ 8 մլրդ դրամի շրջանակներում»,-նշեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝  ընդգծելով Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական  աշխատանքները, որոնք հաջորդ տարվա ընթացքում ևս շարունակական բնույթ  կկրեն:

«Պետք է ևս մենք անգամ պարտավորվենք, որ առաջիկա տարիների ընթացքում անելու ենք հնարավորինս, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում՝ հատկապես երկրաշարժի հետևանքով ծառացած խնդիրները»,- հավելեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ վստահեցնելով, որ բնակարանաշինական խնդիրների հետ կապված ծրագրերի մասին ավելի ստույգ կհայտարարվի առաջիկայում՝ ՀՀ կառավարության՝ ՀՀ քաղաքաշինական կոմիտեի հետ նախատեսվող նիստից հետո:

Արմենուհի Մխոյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am