Իսրայելում հրաժարվել են մեկնաբանել Լաթաքիայի նավահանգստին ավիահարվածների մասին հաղորդումները

Armenpress 12:12, 7 Դեկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը դեկտեմբերի 7-ին հրաժարվել Է մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները Սիրիայի Լաթաքիայի ծովային նավահանգստին իսրայելական հրթիռահարվածների մասին: «Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- հեռախոսով ասել Է իսրայելացի զինվորականն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցմանը, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

Դեկտեմբերի 7-ին ավելի վաղ SANA գործակալությունը տեղեկացել Է, որ պայթյուններ են որոտացել Սիրիայի Լաթաքիայի նահանգի նավահանգստի շրջանում: Գործակալության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերային գրոհի ընթացքում հրթիռահարվածներ են հասցրել նավահանգստի բեռնարկաղային հրապարակին, ինչի հետեւանքով մի քանի բեռնարկղեր բռնկվել են:

Սիրիական զինվորական աղբյուրը գործակալությանը հայտնել Է, որ նավահանգստային գոտու վրա արձակվել Է հինգ հրթիռ: Հարվածները հասցվել են Միջերկրական ծովի օդային տարածքից: Լաթաքիայի նավահանգիստը գտնվում Է Հմեյմիմում ռուսական օդատիեզերական ուժերի ռազմակայանից 15 կիլոմետր հեռավորության վրա եւ Սիրիայի ծովային դարպասն Է: Նավահանգստով են երկրում ստացվում առաջին անհրաժեշտության ապրանքներն ու պարենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am