Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Armenpress 10:25, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց լիազորությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Կրպեյանը խորհրդարանում փոխարինել է Դավիթ Սեդրակյանին, ով հոկտեմբերի 22-ին պատգամավորական մանդատը վայր էր դրել։

Ասպրամ Կրպեյանը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am