1000х90.jpg (78 KB)

ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Էդուարդ Աղաջանյան

Armenpress 20:28, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Հայաստանը հետ քայլ չի անելու իր դիրքորոշումից, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հարցի լուծմանը հավատարիմ մնալու հետ կապված: Այս հանգամանքը պետք է կարևորվի նաև մեր ներքաղաքական դիսկուրսում, որովհետև սա մի դիրքորոշում է, որը կիսում են միջազգային հանրության գրեթե բոլոր կարևոր սուբյեկտները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները, ԵԱՀԿ անդամ պետությունները: Սա կարևոր է հանգամանք է»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով սահմանային անվտանգությանը, թե Հայաստանի, թե Արցախի սահմանին լարվածությանը, Ադրբեջանի զինուժի կողմից քաղաքացիական անձանց սպանություններին՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր գործիքակազմերը, որ դեէսկալացիա տեղի ունենա եւ նմանատիպ դեպքերը բացառվեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am