Ռուսաստանը եւ Եգիպտոսը զորավարժանքներ են սկսել Միջերկրական ծովում

Armenpress 16:28, 6 Դեկտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրական ծովում մեկնարկել Է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի եւ Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժանքների եռօրյա փուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը:«Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի (ՍԾՆ) եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) նավերի անձնակազմերը ձեռնամուխ են եղել «Բարեկամության կամուրջ-2021» համատեղ ռազմածովային զորավարժությունների եռօրյա ծովային փուլի անցկացմանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:Ինչպես ճշտվում Է հաղորդագրության մեջ, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերի ջոկատի կազմի մեջ մտնում են «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը՝ Կա-27ՊՍ ուղղաթիռով, «Դմիտրի Ռոգաչով» պարեկային նավը եւ ՍԲ-742 փրկարար քարշիչը: Եգիպտոսի ռազմածովային ուժերի նավերի ջոկատը ներկայացնում են մեկ ֆրեգատը, երկու հետախուզական ռազմանավարը եւ մեկ ապահովման նավը:Զորավարժանքների ծովային փուլի ընթացքում զինվորական նավաստիներն օգնություն կցուցաբերեն աղետի ենթարկվող նավին, հակահարված կտան վերջրյա միջոցների գրոհներին, զննության գործողություններ կանցկացնեն «կասկածելի նավերի նկատմամբ», նշում Է գերատեսչությունը:«Բարեկամության կամուրջ» ռուս-եգիպտական զորավարժանքներն անցկացվում են 2015 թվականից, 2020 թվականին այն անցկացվել Է Սեւ ծովի ջրատարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am