Պաղեստինը մտադիր Է համալիր կերպով վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները

Armenpress 15:18, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի ղեկավարությունը որոշում Է ընդունել վերանայել հարաբերություններն ու ձեռք բերված համաձայնություններն Իսրայելի կառավարության հետ: Դեկտեմբերի 6-ին այդ մասին հայտնել Է WAFA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Մահմուդ Աբասի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս նախաձեռնության մասին Մահմուդ Աբասը տեղեկացրել Է մի շարք արտասահմանյան պետությունների դեսպանների եւ ղեկավարների: Մասնավորապես, նա այդ մասին հայտնել Է Պակիստանի վարչապետ Իմրան Խանին եւ Պաղեստինում Հնդկաստանի դեսպան Մուքուլու Արյային: Նամակում ասված Է, որ «Պաղեստինի ղեկավարությունը կվերանայի ոչ միայն Իսրայելի հետ հարաբերությունները, այլեւ երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերը»: Իսրայելի նկատմամբ Պաղեստինի նոր քաղաքականության մանրամասները չեն ճշտվում: Մինչդեռ Աբասի խոսքով՝ «չնայած այն բանին, որ Իսրայելն ագրեսիվ քաղաքականություն Է վարում՝ շարունակելով բնակավայրերի կառուցումը եւ հարձակվելով Պաղեստինի քաղաքների եւ գյուղերի բնակիչների վրա,Պաղեստինը ձգտում Է պահպանել տարածաշրջանի կայունությունը»:

2020 թականի նոյեմբերին Պաղեստինը եւ Իսրայելը վերականգնել են համագործակցությունն անվտանգության ոլորտում: Սակայն երկու երկրների միջեւ հաշտության գործընթացը 2014 թվականից դադարեցված Է՝ մինչեւ 1967 թվականի պատերազմը գոյություն ունեցած սահմանները ճանաչելուց Իսրայելի հրաժարվելու պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am