Արման Թաթոյանը Ֆրանսիայում կհանդիպի մի շարք բարձրաստիճան անձանց հետ

Armenpress 13:36, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում հանդիպումներ ու խորհրդակցություններ կունենա պետական մի շարք բարձրաստիճան անձանց և բարձր մարմինների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի «Ֆեյսբուք» սոցիալական էջում տարածված հաղորդագրությունից:

Նշված է, որ  հրավիրող կողմը Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբն է: Արման Թաթոյանը հանդիպելու է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների և հայկական սփյուռքի կազմակերպությունների, հայ համայնքի հետ:

Այցի շրջանակում նախատեսված են նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am