1000х90.jpg (78 KB)

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք. մահացել է 8 մարդ

Armenpress 11:10, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 հազար 818 դեպք, որից 321 հազար 884-ը`առողջացած, 7691-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9787 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 3308 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք, առողջացել է 778 քաղաքացի, արձանագրվել է մահվան 8 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 405 հազար 279-ի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am