Կարեն Խաչանովը Ռուսաստանի թիմի կազմում դարձել է Դևիսի գավաթակիր  

Armenpress 10:40, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը Ռուսաստանի թիմի կազմում դարձել է Դևիսի գավաթի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդում կայացած Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչում Դանիիլ Մեդվեդևը, հաղթելով Մարին Չիլիչին, ապահովել է Ռուսաստանի չեմպիոնությունը. Ռուսաստան-Խորվաթիա` 2:0:

Թիմի կազմում գավաթակիր դարձան Կարեն Խաչանովը, Դանիիլ Մեդվեդեւը, Անդրեյ Ռուբլյովը, Ասլան Կարացեւը, Եվգենի Դոնսկոյը և Ռոման Սաֆիուլլինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am