Արցախում հայ զինծառայող է զոհվել

Armenpress 00:59, 6 Դեկտեմբեր, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող  2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am